Խաչատուր Աբովյանի Տուն-թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1938 թ․
ք․ Երևան Քանաքեռ, 2-րդ փողոց, 4 տուն

Այն տունը, որտեղ անցկացրել է իր մանկությունը և պատանեկությունը Խաչատուր Աբովյանը, 1938թ-ին դառնում է իր տուն-թանգարանը։ Խաչատուր Աբովյանի պապը՝ Պարոն Ապովը սեփական ձեռքերով է շինել այս տունը մոտ 200 տարի առաջ։
Այս տունը միշտ եղել է հյուրերով լի, որոնց մեջ եղել են հոգևորականներ և մտավորականներ՝ Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյան,Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը և այլ անվանի մարդիկ։
Թանգարանում կարելի է տեսնել Աբովյանի ձեռագրերը, դիմանկարը, որը թանգարանին հանձնել են Աբովյանի ժառանգները՝ թոռները։ Թանգարանային ֆոնդը ունի ավելի քան 650 նմուշ, որոնք պատմում են գրողի գրական, մանկավարժական, գիտական և հետագա տարիների հրատարակությունների մասին։ Կարելի է տեսնել Խաչատուր Աբովյանի թարգմանությունները, ձեռագրեր, ինչպես նաև կիրառական արվեստի առարկաներ` հնագիտական, կենցաղի և ազգագրական առարկաներ, լուսանկարներ ու փաստաթղթեր։ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի առաջին և հետագա հրատարակությունները կարելի է տեսնել թանգարանի ցուցադրությունում։ Այստեղ կան գրողի նամակներից։
Թանգարանը մշտապես կապի մեջ է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Այստեղ ուսանողները անցկացնում են գործնական պարապմունքներ։ Կան կրթական ծրագրեր դպրոցականների համար։

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00

Շաբաթ՝ 10:00-15:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 2500 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1000 դրամ։

Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 500 դրամ:

Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։

Կոնտակտներ
+374-10-281687, +374-10-284686
abovyanmuseum@gmail.com
khachatur-abovyan.mus.am
http://abovyanmuseum.am/
Նման վայրեր
Մոտակա վայրեր